ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի քաղաքական արկածախնդրությունները վատ կավարտվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետը կտրուկ արտահայտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, նա հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցիչներ այսուհետ ոտք չեն դնի Բելառուս, քանի դեռ այնտեղ իշխանությունը չի փոխվել։ Փաշինյանը նաև նշել է, որ Երևանը կարող է փոխել իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, եթե Լուկաշենկոն ներողություն չխնդրի Հայաստանից, գրում է tsargrad.tv-ն։

Միևնույն ժամանակ, քաղաքական վերլուծաբանների մոտ որոշակի կարծիք է ձևավորվել, թե ինչո՞ւ է Փաշինյանը սկսել անձնավորված խոսել։ «Հյուսիսային Եվրասիա» մայրցամաքային ինտեգրացիայի ուսումնասիրության և զարգացման կենտրոնի տնօրեն, բելառուս քաղաքագետ Ալեքսեյ Ձերմանտի կարծիքով Բելառուսի մասին Փաշինյանի ասածը թելադրված է Հայաստանի վարչապետի անձնական անապահովությամբ։ «Նա փորձում է տեղի ունեցողի պատասխանատվությունը (երկրի ներսում իր քաղաքականության դեմ բողոքի ակցիաները) գցել ուրիշների վրա՝ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, Բելառուսի, Լուկաշենկոյի վրա: Դա ժողովրդի մոտ իրեն արդարացնելու փորձ է իր քաղաքականության ձախողումների, պատերազմում պարտության և այն բանի համար, որ Հայաստանում առկա է հասարակության պառակտում»,- բացատրել է նա:

Ձերմանտը նաև նշել է, որ Բելառուսը հատուկ խաղաղապահ ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կայունացնելու համար։ Բայց Հայաստանի ղեկավարությունը մերժել է այդ նախաձեռնությունը, ինչը հանգեցրել է զինված բախման։ «Բելառուսը միշտ հայտարարել է, որ հարաբերություններ է պահպանելու և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և չի գործելու կամ-կամ սկզբունքով ընտրելով այս կամ այն ​​կողմը, սակայն, ըստ ամենայնի, Հայաստանի ղեկավարությունը որոշել է դրա համար կշտամբել Բելառուսին», - նշել է նա։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի ղեկավարության նման հռետորաբանությունը երջանիկ ավարտի չի բերի։ «Փաշինյանն այժմ փորձում է բոլոր պարտությունների ու անհաջողությունների մեղքը բարդել ուրիշների վրա, մասնավորապես Բելառուսի և նաև Ռուսաստանի վրա։ Դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Դա էլ ավելի կնպաստի հայ հասարակության ներսում պառակտմանը և ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացմանը: Իսկ նորերը ի դեմս Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Թուրքիայի դժվար թե կարողանան ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Ուստի, եթե Փաշինյանը շարունակի այսպես կառավարել Հայաստանը և չլսի հայ ժողովրդի մյուս հատվածին, որին դուր չեն գալիս նրա քաղաքական արկածներն ու սալտոները, դա կարող է հանգեցնել աղետի»,- հայտարարել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular