ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փնտրվում է նորածնին դրսում թողած տղամարդը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Միացյալ Նահանգների Տեխասում պորտալարով նորածին երեխային թողել են դրսում՝ ուժեղ արևի տակ:

Տեսախցիկների կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը երեխային թողնում գետնին, իսկ հետո փախչում անհայտ ուղղությամբ:

Անցնող զույգը տեսել է սրբիչով փաթաթված լքված երեխային ու ոստիկանություն կանչել։ 

Նրան արևի տակից ստվեր տակ են տեղափոխել՝ սպասելով իրավապահներին։ Այժմ երեխան լավ վիճակում է և տեղափոխվել է հիվանդանոց, գրել է Daily Mail-ը։

Իշխանությունները հայտնել են, որ զույգը երեխային փրկել է մահից: Նշվում է, որ նա թարմ պորտալար է ունեցել ու ենթադրաբար լույս աշխարհ է եկել առավոտյան։ Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին։

Տեսանյութն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular