ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն գումար է առաջարկվել Տիգրանաշենի բնակիչներին տները դատարկելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Տիգրանաշենում բավականին լարված իրավիճակ է բնակիչների շրջանում:

MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն:

Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար և, ինչպես մեզ փոխանցեցին, գյուղի բնակիչներից գրեթե բոլորը համաձայնել են այս գործարքին, բացի երկու ընտանիքից:

«Մարդիկ հասկանում են, որ այլընտրանք չունեն և գերադասում են գումարը վերցնել: Հատկապես Կիրանցից հետո հասկացան, որ ոչ մի պայքար էլ չի օգնելու, դրա համար հիմա ամենքն այդ գումարը կտնօրինի՝ հարակից գյուղերում տուն սարքելու կամ գնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է երկու ընտանիքին, որոնք հրաժարվել են տունը դատարկել, նա դա բացատրել է հետևյալ կերպ՝ իրենք զրոյից են տուն-տեղը սարքել, դրա համար էլ այս պահին գոնե հրաժարվում են դատարկել ու թողնել թուրքին:

MediaHub-ը զրուցեց Տիգրանաշենի գյուղապետ Լյուդվիգ Ստեփանյանի հետ` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, և արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Տիգրանաշենը մինչև օգոստոս պետք է դատարկվի բնակչությունից: Վերջինս, ինչպես և սպասելի էր, հերքեց մեր ունեցած տեղեկությունները, ինչը բոլորովին էլ զարմանալի չէ: Ամիսներ շարունակ սույն գյուղապետը հերքում է անհերքելին ու չի հավատում, որ Տիգրանաշենը հանձնվելու է թշնամուն, թեև իշխանությունը բացահայտ այդ մասին խոսում է։

«Ո՞վ ա այդպիսի բաներ որոշել, բացարձակապես իրականությանը համապատասխանող այս հարցի մեջ բան չկա։ Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի»,- ասաց Լյուդվիգ Ստեփանյանը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հաստատել է 390 բնակավայրերի ցանկ, որտեղ տուն կառուցելու կամ գնելու համար արցախցիներին տրամադրվելու է 4-5 մլն դրամի օժանդակություն։ Այդ ցանկից բացակայում է Տիգրանաշենը, թեև սահմանամերձ մնացած բոլոր բնակավայրերը կան:

Իսկ մենք շարունակենք զարմանալ Տիգրանաշենի գյուղապետի հանգստության և անտեղյակության վրա, ով, այս էլ մեկ տարուց ավելի է, շարունակում է տեսնել ակնհայտը՝ գյուղը հանձնում են: Այդ մասին դեռ անցած տարի խոսել էր նաև Փաշինյանը՝ հայտարարելով, որ Տիգրանաշենն ու Տավուշի վեց գյուղերն ընդգրկված չեն ՀՀ 29 800 քկմ մեջ: Թե ինչ կատարվեց Տավուշում, բոլորիս աչքի առաջ է…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular