ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն մեղադրում է հայկական կողմին․ ո՞րն է նպատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Ադրբեջանը հայկական կողմին պարբերաբար մեղադրում է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերին կրակելու համար։ Հայաստանի ՊՆ-ն հերքում է այս պնդումները՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։ 

Ըստ էության, նույն կարծիքն է արտահայտել նաև ԵՄ առաքելությունը:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։

Ակնհայտ է, որ Փաշինյանի այս առաջարկությունը Բաքվում չի ընդունվելու, որովհետև Ադրբեջանի դեզինֆորմացիայի հիմնական նպատակն էսկալացիայի նոր առիթ ստեղծելն է:

Հիմա կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում Բաքուն:

Հայտնի է, որ մինչև հուլիսի 1-ը Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանձնաժողովները պետք է համաձայնեցնեն իրենց հանձնաժողովների կանոնակարգը, որը հետո պետք է անցնի ներպետական վավերացման ընթացակարգերով: Ըստ այդմ, չի բացառվում, որ Բաքուն փորձում է ստանալ իր համար ավելի շահեկան փաստաթուղթ՝ դելիմիտացիա/դեմարկացիայի հաջորդ փուլերում առավելագույնը ստանալու համար:

Սակայն հնարավոր է նաև, որ Բաքուն առհասարակ այս փուլում փորձում է վիժեցնել այդ փաստաթղթի ընդունումը: Ադրբեջանը Տավուշում ստացել է առավելագույնը, հասկացել է, որ շանտաժի, հարկադրանքի մարտավարությունը շահեկան է և ձգձգում է «խաղի կանոնների» հստակեցումը՝ կարծելով, որ այսօրվա մարտավարությունը շատ ավելի էֆեկտիվ է Հայաստանից առավելագույնը կորզելու համար:

Վահրամ Բագրատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular