ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ամբարձիչ

ՖՈՏՈ

Ամբարձիչը, կամ դոմկրատը (հոլանդական dommekracht բառից) անշարժ կամ շարժական մեխանիզմ է բեռ բարձրացնելու համար։ Այն կարող է լինել շարային, պտուտակային, հիդրավլիկ, սեպային և օդաճնշական:

Այդ մեխանիզմի ամենատարածված տարբերակը տեղափոխվող կամ շարժական սարքն է ավտոմեքենան բարձրացնելու համար, որպեսզի փոխվեն անվադողերը: Որպես կանոն, մարդատար ավտոմեքենան ունենում է փոքր ամբարձիչ, որն աշխատում է մարդու մկանային ուժով:

Ամբարձիչների գործառույթները սովորաբար շատ պարզեցված են: Մարդկանց մեծամասնությունը, ովքեր որոշակիորեն ծանոթ են այդ սարքին, կարծում են, որ այն լավ է միայն անվադող փոխելու ժամանակ մեքենան բարձրացնելու համար: Բայց իրականում դրա ֆունկցիոնալությունը շատ ավելի լայն է: Այն օգտագործվում է կամուրջների բացվածքների կառուցման և հարթեցման, երկաթուղային գծերի վերանորոգման և մետաղական մալուխների լարման համար:

Բավական դժվար է հետևել այնպիսի օգտակար սարքի ստեղծման պատմությանը, ինչպիսին է ամբարձիչը: Ըստ պատմաբանների նման սարքեր այս կամ այն ​​ձևով օգտագործվել են դեռևս հնագույն ժամանակներից, սակայն դրանք լայն մասսաներին հայտնի են դարձել միայն ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման դարաշրջանում։

Արքիմեդի ամբարձիչն է համարվում ժամանակակից պտուտակավոր ամբարձիչների նախահայրը: Ճիշտ է, այդ մեխանիզմի օգնությամբ բարձրացրել են ոչ թե բեռներ, այլ ջուր խորքային հորերից ու ցածրադիր ջրամբարներից։ Այդ սարքը ներսում պտուտակով թեք խողովակ էր։ Այն պտտվում էր ձեռքով կամ քամու անիվով: Երբ պտուտակի շեղբերը պտտվում էին, նրանք ջուր էին վերցնում և աստիճանաբար բարձրացնում այն, իսկ  խողովակի վերին ծայրից հեղուկ էր թափվում։

Ամբարձիչի միանգամայն խաղաղ գյուտը հույներն օգտագործել են ռազմական նպատակներով։ Դրա օրինակ նախատիպ է դարպասները բացելու սարքը: Մեխանիզմը գլորվել է դեպի թշնամու ամրոցը և տեղադրվել դարպասի կողքին։ Հետո զինվորները պտտել են պտուտակը, որը սեղմում էր դռները և աստիճանաբար դրանք պոկում պատերից։ Բայց Հռոմեական կայսրության անկումից հետո շատ գյուտեր են մոռացվել։ Միայն միջնադարում է Լեոնարդո դա Վինչին հորինել ամբարձիչների իր սեփական տարբերակը: Այդ մեխանիզմի միայն գծանկարն է պահպանվել, նկարիչը երբեք կյանքի չի կոչել իր գաղափարը: Գծապատկերում ցուցադրված սարքը շատ նման է կոր բռնակով և կարճեցված հիմքով ժամանակակից ամբարձիչի:

Բայց վարորդները Լեոնարդո դա Վինչիին չեն պարտական ​​ամբարձիչների ժամանակակից մոդելների համար։ Գյուտի հեղինակը համարվում է ամերիկացի Ֆիլիպ Ջոն Հարրան։ Նա աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցիչ, հետաքրքրվել է անցյալ դարաշրջանների նվաճումներով և որոշել կատարելագործել դրանցից մեկը 1895 թվականին նախագծելով ամբարձիչ։ Սարքը վաճառելու համար, որը կոչվում էր Handyman կամ Sheepherder's Jack («ոչխարաբույծների ամբարձիչ»), Ջոնը թողնում է դպրոցը և ստեղծում իր սեփական ընկերությունը։ Բայց Ջոն Հարրային հաջողվում է վաճառել իր առաջին ամբարձիչը միայն 1905 թվականին։ Եվ այն գնել էր ոչ թե ֆերմերը, որոնց համար ստեղծվել էր սարքը, այլ ավտովարորդը։ Այդ ժամանակից ի վեր նման սարքերի պահանջարկն անշեղորեն աճել է:

Առաջին հիդրավլիկ ամբարձիչը հայտնագործվել է միայն 1925 թվականին։ Գյուտի հեղինակը Փիթեր Լունաթին է։ Այդ գաղափարը նրա մոտ ծագել է վարսավիրանոցում, որտեղ նա տարել էր իր որդուն: Երեխային նստեցնելով աթոռի վրա վարսավիրը նրան բարձրացրել էր ցանկալի բարձրության օգտագործելով ոտքով աշխատող պարզ հիդրավլիկ սարք։ Հետո մեկ տարվա ընթացքում այդ ուշադիր ամերիկացին նախագծել էր հիդրավլիկ պլատֆորմով մեքենայի ամբարձիչ, որն աշխատում էր ձեռքի պոմպով: Սարքը բավականին տպավորիչ չափեր ուներ, ուստի սկզբում այն ​​օգտագործվում էր միայն ավտովերանորոգման կետերում։ Այն միայն հետո կատարելագործվեց և դարձավ հայտնի ու պահանջված: Նշենք, որ շատ ժամանակակից բարձրացնող մեխանիզմներ ստեղծված են նույն սկզբունքով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular