Վրաստանում չորս երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Վրաստանում չորս երկրաշարժ է գրանցվել](/timthumb.php?src=disc/17-06-24/11f578e8054b8ac34979b2426c128c3b.jpg&w=780)
Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնն իր կայքում։
3,8 մագնիտուդ առաջին երկրաշարժը գրանցվել է օրվա առաջին կեսին՝ Օնի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդը տեղի է ունեցել երկու ժամ անց՝ Օնի քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա, որի ուժգնությունը կազմել է 4,7 բալ։ Երրորդ և չորրորդ երկրաշարժերը՝ 4,4 և 3,3 մագնիտուդով, տեղի են ունեցել Օնի քաղաքից 7 և 12 կիլոմետր հեռավորության վրա ցերեկը։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: