ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Պետդեպարտամենտի միսիոներները բնակեցնում են Երևանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-ին կայցելի Երեւան, հաղորդում են հայկական լրատվամիջոցները։ Նա կմասնակցի Հայաստան-ԱՄՆ համաժողովին, հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն արդեն այցելել է Հայաստան։ Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների նման հաճախակի այցելությունները Հայաստան, Iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է մտորել այդ մասին։

«Առաջին բանը, որ աչքի է զարնում այդ առումով այն է, որ չնայած դիվանագիտական ​​աստիճանի տարբերությանը, ամերիկացի էմիսարներին ընդունում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ հերթին նրանք հայտարարություններ են անում, որոնք ֆորմալ առումով վերազանցում են իրենց պաշտոնական լիազորությունները։ Այսպիսով, Պետքարտուղարության փոխղեկավար Օ'Բրայենը Հայաստանին առաջարկել է «ռազմավարական գործընկերություն» և շարունակել աշխատանքը պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ Վստահաբար Վերման ևս հանդես կգա նման ոճով մի քանի նոր առաջարկներով։ Ավելին, դրանք ներկայացված են «փաթեթով»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում ԱՄՆ միջնորդական ջանքերի վերաբերյալ քննարկումներով»,- նշել է Տարասովը։

Բացի այդ, Օ՛Բրայենի այցն ուղեկցվել է ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա հարձակումների վերաբերյալ Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությամբ։ Միգուցե՞ նման բան կուղեկցի նաև  Երևան Վերմայի այցին, ենթադրել է քաղաքագետը։ «Պետդեպարտամենտի աշխատակիցների հայտնվելը Հայաստանում տեղի է ունենում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի շարժման հերթական սրման ժամանակ։ Ուստի նրանց հայտնվելն ընկալվում է որպես Հայաստանի իշխանությանը ԱՄՆ աջակցության դրսևորում։ Ի վերջո ամերիկյան բոլոր հայտարարությունները, ներառյալ «ռազմավարական գործընկերության» մասին հայտարարությունը, գոնե առայժմ զուտ խորհրդանշական են, մինչդեռ Փաշինյանը փորձում է այնպես անել, որ Ռուսաստանի փոխարեն ԱՄՆ-ը հանդես գա որպես «Հայաստանի ազգային անվտանգության երաշխավոր», և որ Ադրբեջանի կողմից նման կարգավիճակն ընդունվի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- ասել է Տարասովը։

«Բաքուն կարող է ընդունել առաջարկվող սխեման, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի իր պայմաններով: Բայց Փաշինյանը դեռ նման ցանկություն չունի, իսկ ԱՄՆ-ը չի կարողանում կազմակերպել ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունները։ Միևնույն ժամանակ, Բաքվի և Բրյուսելի հարաբերություններում նկատվում են բարդությունների նշաններ ԵՄ-ի հետ Հայաստանի ցուցադրական մերձեցման ֆոնին, մասնավորապես Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը։ Արդյունքում, ըստ փորձագետների, ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, Հայաստանը, մնալով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններում և գտնվելով նրա հետ նույն դաշինքների մեջ, նախընտրում է քաղաքական և այլ հարաբերություններ զարգացնել ոչ թե Մոսկվայի, այլ նրա հակառակորդների հետ։ Բաքուն, ընդհակառակը, հավատարիմ է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը։ Այդ իսկ պատճառով, գնահատելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական շփումների աճող ինտենսիվությունը, տպավորություն է ստեղծվում, որ Երևանն իսկապես շտապելու է դեպի «արևմտյան բեկում»», - նշել է Տարասովը։

«Միգուցե՞ Հայաստանի ղեկավարության քաղաքական վերակողմնորոշումը դեպի Արևմուտք արդեն իսկ կատարված փաստ է։ Բայց կա աշխարհագրություն, և Հայաստանը չի կարող ԵՄ-ի հետ առևտուր անել նույն ծավալներով, ինչ Ռուսաստանի հետ։ Բացի այդ, պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, գազի հարցով ինչ-որ բան լուծել, քանի որ Ռուսաստանից հետո Ադրբեջանը նույնպես կարող է երես թեքել Հայաստանից։ Բայց մինչ այժմ Փաշինյանին, ինչպես և Ուկրաինայում Զելենսկուն, հաջողվում է միայն ներքին և արտաքին լսարանին ուղղված PR արշավներ կազմակերպել»,- եզրափակել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular