ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


GG-ի գործունեությունը անհնար կլինի, առգրավում են համակարգիչները. փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրել էինք, որ իրավապաներն այս պահին խուզարկում են GG տաքսի ծառայության գրասենյակը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին գրասենյակում է, խուզարկությունը շարունակվում է կազմակերպության բոլոր համակարգիչները առգրավում են՝ առանց դատարանի համապատասխան որոշման, ինչի հետեւանքով կազմակերպության գործունեությունը ավտոմատ կերպով դադարեցվում է։

«Կազմակեպության ներկայացուցիչն ասել է՝ բոլոր համակարգիչների առգրավման պարագայում գործունեությունն անհնար կլինի։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ սեփականատերը մի քանի օր առաջ իր քաղաքական դիրքորոշումն էր արտահայտել եւ աջակցել Սրբազանին, ինչից հետո համացանցում իշխանական, իշխանահաճո գործիչների կողմից արշավ սկսվեց ընկերության նկատմամբ, իսկ այս հետապնդումը դրա տրամաբանական շարունակությունն է, որ պատժեն եւ վախ առաջացնեն մյուս հաջողված գործարարների մոտ, որ այլեւս որեւէ   մեկը չհամարձակվի իր աջակցությունը հայտնել շարժմանը։ Սա ոչնչով չի տարբերվում Ստալինյան 1937թ․ բռնաճնշումներից»,- ասաց փաստաբանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular