Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար. քաղաքապետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է:
«Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի ղեկավարմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները»,- մանրամասնել են քաղաքապետարանից։