ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը մատնանշել է ԱՄՆ-ի օգուտները, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Հայաստանը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ապա ԱՄՆ-ը նոր հարթակ կստանա Արևմուտքի և Արևելքի միջև գլոբալ հակամարտություն ստեղծելու համար, հայտարարել է քաղաքագետ Արման Աբովյանը։ «Բավական է հիշել, որ վերջերս Հայաստան էր այցելել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրենը (Դեյվիդ Քոհենը): Գրեթե ամեն շաբաթ Եվրոպայից տարբեր ֆունկցիոներներ են գալիս Հայաստան»,- iz.ru-ին տված հարցազրույցում նշել է փորձագետը։

Ըստ Աբովյանի ամերիկյան իշխանությունները որոշակի ճնշում են գործադրում Հայաստանում քաղաքական գործընթացների վրա հանրապետությունում եվրասիական վեկտորը թուլացնելու ու աշխարհաքաղաքական լանդշաֆտից  Ռուսաստանին ու Իրանին հեռացնելու համար։

Ինչպես նշել է բանախոսը, Վաշինգտոնը Հայաստանի հետ «ռազմավարական գործընկերությունը» ներկայացնում է որպես ՀԱՊԿ-ի այլընտրանք, և Երևանը պատրաստակամորեն համաձայնում է հայեցակարգերի նման փոխարինմանը աստիճանաբար դուրս գալով ՀԱՊԿ-ից: Աբովյանը հավելել է, որ Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա այնքան ակնհայտ է, որ հանրապետության իշխանությունները հակառակն ապացուցելու անգամ փորձ չեն անում։

«Հայաստանի իշխանություններն Արևմուտքի և Արևելքի հակամարտությունը բերել են մեր տուն։ Չեմ կարող ասել, թե ո՞վ կշահի դրանից, բայց հաստատ կարող եմ ասել, թե ով կկորցնի դրանից։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն է կորցնելու»,- շարունակել է փորձագետը։

Քաղաքագետը նաև ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկանիշի անկման պատճառով արագորեն կորցնում է իր լեգիտիմությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ժամին մեղադրել էր ՀԱՊԿ-ին Երևանի առջև ծառացած սպառնալիքների մեջ և նշել, որ կազմակերպությունն իբր չի կատարել Անդրկովկասյան հանրապետության հանդեպ իր պարտավորությունները։ Կառավարության ղեկավարն ասել էր, որ Հայաստանի ղեկավարությունը կորոշի, թե երբ դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular