ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում կոչ են արել Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը պետք է Հայաստանին հանի ՀԱՊԿ-ից ի պատասխան սադրանքների, Երևանը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել այդ կազմակերպության հետ համագործակցելու իր դժկամությունը փորձելով այն, թե որքան երկար կհանդուրժի դա ռուսական կողմը, կարծում է քաղաքագետ Յուրի Սվետովը, գրում է gazeta.ru-ն։

Սվետովը հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանը հրաժարվել էր իր ներկայացուցչին նշանակել ՀԱՊԿ-ի նախագահ, այնուհետև հրաժարվել էր համատեղ զորավարժություններ անցկացնելուց, ապա  կազմակերպության բյուջեի ֆինանսավորմանը մասնակցությունից։ Քաղաքագետի կարծիքով այդ գործողությունները թեստավորում են Ռուսաստանի արձագանքը։

«Մենք պետք է վզակոթին տալով Հայաստանին դուրս մղենք ՀԱՊԿ-ից: Ի վերջո, իրենք են դրան հասցնում համարելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանը ավելի շատ է պետք, քան ՀԱՊԿ-ը Հայաստանին»,- վստահ է փորձագետը։

Ռուսաստանը, նրա կարծիքով, ամեն ինչ ներում է Հայաստանին, որը ձգտում է նստել մի քանի աթոռների վրա և հետևում է ԱՄՆ-ի խորհուրդներին։ Այդ ամենը հուշում է, որ շուտով այդ երկիրն իսկապես կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից շարժվելով դեպի ԱՄՆ-ի հետ մերձեցման։ «Վրաստանն այդ ամենն արել էր դեռ Սահակաշվիլու օրոք։ Հիմա այդ ամենը Հայաստանում է կրկնվում 20 տարի անց, և արդյունքը նույնն է լինելու»,- եզրափակել է Սվետովը։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը դուրս է գալու  ՀԱՊԿ-ի «փուչիկ-միությունից»։ Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը բացատրել էր, որ խոսքը ոչ թե կազմակերպությունից անհապաղ դուրս գալու մասին է, այլ նրա մասին, որ հանրապետությունն ինքը կորոշի, թե երբ դա անի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular