ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդելական լինի. վարչապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով  ջրամատակարարման ու ոռոգման համակարգի հիմնախնդիրներին՝ նշեց, որ ջրամատակարարող ընկերության սպասարկման տարածքից դուրս մնացած  հանրապետության  560 բնակավայրեր ընդգրկված չեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարձակալության պայմանագրի սպասարկան տարածքում

Բացի այդ, ըստ նրա, դրանք  չունեն ջրամատակարարման  ու ջրահեռացման որակյալ համակարգեր և համարվում են բարձր ռիսկային», - նշեց վարչապետը։

Կարեն Կարապետյանի խոսքերով՝  նշված 560 բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների նպատակով պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետություն-մասնավոր տնտեսվարող փոխշահավետ համագործակցությանը։

«Ոռոգման համակարգի մեխանիկական ջրարտադրությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի անարդյունավետ, մեծաքանակ սպառման, ինչպես նաև շահագործման և պահպանման մեծ ծախսերի հետ: Ակնհայտ է, որ խիստ անհրաժեշտ է համակարգում օր առաջ իրականացնել ֆինանսական առողջացման հստակ միջոցառումներ։ Միաժամանակ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  մայր և միջտնտեսային համակարգերում ոռոգման ջրի ջրաչափությունը և հաշվառումը իրականացվում է մասամբ: Այդ ենթատեքսոտւմ կարևոր ենք համարում ոռոգմանհամակարգում ամբողջական հաշվառման համակարգերի ներդրումը»,- ընդգծեց  Կարեն Կարապետյանը:     

Հաշվի առնելով նշվածը՝ վարչապետը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց եռամսյա ժամկետում ուսումնասիրել 560 բնակավայրերից բիզնես հետաքրքրություն ներկայացնող համայնքների խմբաքանակը և մինչև տարեվերջ հայտարարել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում բնակավայրերի 1-ին խմբի մրցույթի հրավերը:

Երկամսյա ժամկետում էլ պետք է  մշակվի և կառավարության աշխատակազմ ներկայացվի ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր հստակ միջոցառումներով և իրականացման ժամանակացույցով, ներկայացվի հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի իրականացման արդյունքում կունենանք 2100-ից ավել հաշվառման կետերից ստացվող առցանց տեղեկատվություն ջրի հոսքի և մակարդակի վերաբերյալ։

«Խոսքն ինչի մասին է. 560 բնակավայր ջրամատակարարման խնդիրները կարգավորում է յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով՝ որակ, ժամկետ, սպասարկում և այլն: Ամբողջը պետք է վերլուծենք և հստակ յուրաքանչյուրի վերաբերյալ ունենանք ծրագիր: Եթե նույնիսկ հետագայում համայնքն է կառավարելու, հստակ պետք է ձևակերպենք, թե համայնքն ինչ չափորոշիչներով և ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպի: Իսկ ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդելական լինի, ստորակետից հետո երրորդ թիվ բաց թողնել պետք է չլինի, որովհետև այն ծախսը, որն անելու ենք հաշվառման համար, բերելու է տնտեսական էֆեկտի»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է նաև շուկայի կտրուկ մեծացում, կոշտ կերպով ստվերի վերացում:

Աղբյուր` Panorama.am
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular