ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկու գրասենյակը մերժել է Պուտինի առաջարկած խաղաղության նոր ծրագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ՌԴ նախագահի խաղաղության նոր առաջարկը չի պարունակում «իրական խաղաղության առաջարկ»։

«Հակամարտությունը լուծելու Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նոր նախաձեռնությունն իրական խաղաղության առաջարկ չի պարունակում», - ասել է Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱԳՆ շենքում, խոսել է Ուկրաինայի հետ պատերազմից՝ ներկայացնելով Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները:

Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ վարչական սահմանների շրջանակում:

«Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առաջարկով, բայց եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն, արյունահեղության համար պատասխանատվությունը նրանցը կլինի», - ասել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է:

«Կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ: Խաղաղ կարգավորման հիմնական համաձայնագրերը պետք է ամրագրվեն միջազգային պայմանագրերում: Բնականաբար, ակնկալվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում: Միջազգային պայմանագրերում պետք է ամրագրվի Ղրիմի և Սևաստոպոլի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակը որպես ՌԴ շրջաններ։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Ուկրաինայի համար չեզոք, արտաբլոկային և ապամիջուկային կարգավիճակ, նրա ապառազմականացումն ու ապազգայնացումը», - եզրափակել է Պուտինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular