Պուտինն ասել է, թե որ դեպքում Ուկրաինայի հետ հրադադարի կհամաձայնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀենց Ուկրաինան դուրս բերի զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, Ռուսաստանը պատրաստ կլինի բանակցություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը իր պայմանները բացատրել է այս շրջանների «ժողովրդի կամքով»։
Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններից Ուկրաինայի հրաժարումը նշել է հրադադարի ևս մեկ պահանջ:
«Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ է նման որոշման <...>, մեր կողմից անմիջապես հրաման կհնչի դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները»,- նշել է նախագահը արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Ըստ նրա՝ մյուս պայմանը Ռուսաստանի դեմ արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացումն է։
«Եթե Կիևը և Արևմուտքը հրաժարվեն այս իրական խաղաղության առաջարկից, ապա պատասխանատվությունը նրանց վրա է լինելու»,- նշել է Պուտինը։
Տեսանյութն այստեղ