ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ FlyOne Armenia-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Քիշնևի օդանավակայանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ տելեգրամյան ալիքներում լուրեր տարածվեցին, որ հայկական FlyOne ընկերության օդանավերից մեկին չի հաջողվել վայրէջք կատարել Քիշնևի օդանավակայանում և ստիպված է եղել շարունակել թռիչքը դեպի Բուխարեստի օդանավակայան, սակայն այնտեղ ևս թույլ չեն տվել վայրէջք կատարել։

Ըստ տելեգրամյան ալիքների տարածած տեղեկատվության՝ ինքնաթիռը վերադառնում է Երևան:

«Սա քաղաքական հետապնդում է»,- տելեգրամյան ալիքներից մեկում նման կարծիք էր հրապարակվել։

Ո՞րն է խնդիրը․ MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ։

«Պատճառը տեխնիական է՝ կապված բացառապես չվերթի կոդի հետ, և սա մեր կանոնավոր չվերթը չէ։ Սա որպես ամբողջական ու վերջնական տեղեկություն»,- նշեց Անանյանը։

Նշենք, որ տելեգրամյան ալիքներում ասվում է նաև, որ Քիշնևը հրաժարվել է ընդունել չարտերային չվերթը, որով մոլդովական «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքի համագումարի մասնակիցները Մոսկվայից Երևանով վերադառնում էին Մոլդովա։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular