ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն առաջարկել է Եվրասիայում անվտանգության նոր համակարգ ստեղծել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրասիական մայրցամաքում անվտանգության նոր կառույց է անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

«Եկել է ժամանակը սկսելու Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի լայն քննարկում»,- ասել է նախագահը։

Անվտանգության այս համակարգը պետք է բաց լինի Եվրասիայի բոլոր երկրների համար։ «Բոլորի համար» նշանակում է, իհարկե, նաև եվրոպական և ՆԱՏՕ-ի երկրների համար»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է երկխոսություն հաստատել պոտենցիալ մասնակիցների հետ, հարցը կքննարկվի այն պետությունների հետ, որոնք բաց են դրա համար։

«Դրա հետ մեկտեղ ապագայում մենք պետք է աշխատենք եվրասիական տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության աստիճանական դադարի ուղղությամբ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

«Հավաքական անվտանգության համակարգի գաղափարը խթանելու համար անհրաժեշտ է էապես ակտիվացնել Եվրասիայում արդեն գործող բազմակողմ կազմակերպությունների՝ Միութենական պետության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և այլ կազմակերպությունների միջև երկխոսության գործընթացը»,- ասել է Պոտինը՝ նշելով, որ այս աշխատանքին կարող են միանալ նաեւ այլ եվրասիական կազմակերպություններ։

«Եվրասիայի պետություններն ու տարածաշրջանային կառույցներն իրենք պետք է որոշեն համատեղ անվտանգության ոլորտում համագործակցության կոնկրետ ոլորտներ»,- ասել է ՌԴ նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular