ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ը փորձում է ստեղծել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա դաշինք ընդդեմ Ռուսաստանի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը Երևանում ամփոփել է իր երկօրյա այցի արդյունքները: Նրա մի հայտարարություն գրավել է ուշադրություն, քանի որ բացահայտորեն ուրվագծել է ԱՄՆ քաղաքականության հիմնական ուղղությունները ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների, այլ նաև ամբողջ Անդրկովկասի վերաբերյալ, գրում է iarex.ru-ն։

Բայց նախ առաջին դիրքորոշման մասին։

«Միացյալ Նահանգները խրախուսում է Ադրբեջանին և Հայաստանին ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրն առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Մենք իսկապես տեսնում ենք դժվար սակարկություններ երկու կողմերից, ինչպես նաև որոշ հետաքրքիր մարտավարական մանևրներ համաձայնության հասնելու համար: Կարծում եմ, որ ինչ-որ պահի պետք է դադարեցվեն նոր պահանջներ ներկայացնելու և դրան հետևող նոր բանակցություններ վարելու ոճերը։ Կարծում եմ մենք արդեն գիտենք հաջողված համաձայնագրի մոտավոր ուրվագիծը»,- հայտարարել է Օ'Բրայենը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «Բաքուն և Երևանը պետք է որոշեն, թե ինչ դեր կարող է խաղալ Միացյալ Նահանգները», քանի որ «մենք չենք հավակնում գերտերություն լինել տարածաշրջանում և այստեղ ենք աջակցելու երկրների ժողովուրդների տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր կնքելու օրինական ցանկությանը»։Հիմա երկրորդ դիրքորոշման մասին, այսինքն տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման մասին։

«Կա հնարավորություն, որը լինում է ամեն սերնդի համար մեկ անգամ, որպեսզի ստեղծվի Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային ճանապարհ,- ասել է Օ'Բրայենը,- դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ դա ճանապարհ կբացի ոչ միայն հիմնական առևտրի, այլ նաև նոր արտադրությունների համար։

Դա կարող է տեղի ունենալ հիմա: Թերևս մի քանի տարի հետո դա այլևս այդքան կարևոր չի լինի։ Բայց հիմա հիանալի ժամանակ է դրա համար, քանի որ այդ ճանապարհին գտնվող երկրները ցանկանում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը»:

Սրանից բխում են հետևյալ եզրակացությունները: Այն բանից հետո, երբ Հայաստանի ջանքերով Ռուսաստանը զրկվեց Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում մոդերատորի դերից, իսկ դրա փոխարեն հայտնված եվրոպական բանակցային հարթակը բացահայտեց իր անարդյունավետությունը, ԱՄՆ-ն իրեն է առաջարկում որպես միջնորդ։ Սակայն նման սխեման ենթադրում է փոխադարձ համաձայնություն հակամարտող կողմերի կողմից և միջնորդի հստակ արտահայտված չեզոք դիրքորոշում։

Բայց փաստն այն է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ ակնհայտորեն տեսանելի է հայանպաստ կողմնակալությունը։ Օ'Բրայենի երևանյան այցի ժամանակ հայտարարվել է, որ «Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի», ինչն ԱՄՆ-ը չունի Ադրբեջանի հետ։ Երկրորդ եզրակացությունը վերաբերվում է այսպես կոչված Միջին միջանցքին: Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով Ադրբեջանով և Հայաստանով մինչև Նախիջևան և Թուրքիա ձգվող այդ միջանցքն ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման համատեքստում:

Ի դեպ, Օ’Բրայենը նախկինում կոչ էր արել Բաքվին հրաժարվել Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև իրանական տրանսպորտային երթուղուց։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Օ’Բրայենը հակառուսական հարթակի վրա առաջարկում է Անդրկովկասում ստեղծել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա դաշինք, ինչը ենթադրում է տարածաշրջանում պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև։

Եվ ևս մեկ կարևոր նրբերանգ: Նախկինում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հավասարակշռություն էր պահպանում, երբ այցելում էր տարածաշրջան, այսինքն այցելում էր և՛ Երևան, և՛ Բաքու, որպեսզի  համապատասխանեցնի դիրքորոշումները։ Բայց այս անգամ «խաղը» խաղացվել է միայն հայկական դաշտում։ Այսպես, Փաշինյանն ասել է, որ պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և որ «մնում է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերջնական շտկումները ճշտել, և համաձայնագրին տալ վերջնական տեսք»։ Բայց արդյո՞ք դրան պատրաստ է Բաքուն, որը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառում։

Այս առումով, կարելի է ենթադրել Վաշինգտոնի որոշակի շրջադարձ դեպի Բաքու ոչ միայն Երևանի հետ հարաբերությունների, այլ նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտում, կամ անդրկասպյան տրանսպորտային երթուղու հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը նպատակ ունի  փոխել աշխարհաքաղաքական կարգը տարածաշրջանում արևմտյան ձևաչափով։ Հնարավոր է, որ շուտով վերսկսվեն ադրբեջանցի պաշտոնյաների այցերը ԱՄՆ և հակառակը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին, ապա կողմերը փոխանակել են փաստաթղթի տեքստի վերաբերյալ փոխադարձ դիտողությունների և առաջարկությունների նոր փաթեթները։ Սակայն մինչ այժմ այդ գործընթացի մեկնաբանությունները տրամագծորեն հակառակ են միմյանց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular