ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջադարձային բացահայտում. ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության համար մեղադրվում է այլ մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի համակողմանի նախաքննության ընթացքում կատարված բացառապես քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։

Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է հիշյալ քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ Երևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Դ․Պ․-ն, վերջինիս ընկերներ՝ 21-ամյա Ա․Մ․-ն և 19-ամյա Հ․Ս․-ն, վազել են նրա ուղղությամբ:

Երիտասարդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ երիտասարդներից մեկը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները շարունակել են ոտքերով, մահակով հարվածներ հասցնել գետնին ընկած երիտասարդի մարմնին։ Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:

Ավելի ուշ Դ․Պ-ն, և Ա․Մ․-ն, դեպքի հետ առնչություն չունեցող ևս մեկ անձի հետ հայտնաբերվեցին Սիսիան քաղաքում և ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմնին։

 

Նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված փաստական տվյալների, այդ թվում՝ Ա․Մ․-ի տված ցուցմունքների հիման վրա 21–ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Մյուս երկու անձանց՝ Ա․Մ․-ին և Հ․Ս․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնցից առաջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը և հայտարարվել էր հետախուզում:

Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում

 

բացառապես կիրառված քննչական արդյունավետ տակտիկայի և մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել փաստական տվյալների անհրաժեշտ համակցություն, որով պարզվել է, որ խուլիգանության դեպքի մասնակից Ա․Մ․-ն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել է խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր 21-ամյա ընկերոջը՝ Դ․Պ․-ին և շեղելով նախաքննությունը։

Հիմնավորվել է, որ 2024 թվականի մարտի 12-ին «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի մոտ տեղի ունեցած նույն վիճաբանության ընթացքում վերջինս է իր մոտ պահվող դանակով հարվածներ հասցրել 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Ապա դեպքից հետո Դ․Պ․-ի հետ տաքսի ավտոմեքենայով ուղևորվելով վերջինիս տուն՝ հանցագործության գործիք ծալովի դանակը և փայտյա մահակը թողել են այնտեղ։

Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նրանց նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Արդյունքում 21–ամյա Դ․Պ․-ն-ին մեղսագրվող արարքների ծավալից հանվել է սպանության մեղադրանքը և նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։ Նույն հոդվածներով նոր քրեական հետապնդում է հարուցվել նաև հետախուզման մեջ գտնվող Հ․Ս․-ի նկատմամբ։

Իսկ Ա․Մ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ:

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոփոխվել է և որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular