ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ ու սահմանադրական ամրագրում. Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում. Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ ու սահմանադրական ամրագրում. Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում.

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

 «Երեկվանից սկսած՝ հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամթոալի արշավը։ Ակնհայտ է, որ այն ընթանում է քաղաքական իշխանության բարձրագույն կազմի հրահանգով ու համակարգմամբ։
Երեկվա տեղի ունեցածը պատրվակ օգտագործելով՝ փորձ է արվում պատասխանատվությունը կեղծիքներով ու վիրավորանքներով վերագրել Գարեգին Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց և մյուս հոգևորականներին ու Մայր Աթոռին առհասարակ։ Մայր Աթոռն Սուրբ Էջմիածնի [այդ թվում՝ այսօրվա] բազմաթիվ հայտարարություններով է հերքվում, որ իշխանության այս քարոզն իրականության հետ կապ չունի։

Այն, որ Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում, ապացուցվում է Սարդարապատում Վեհափառ Հայրապետի մուտքի խոչընդոտների ու հոգոևորականների նկատմամբ բռնության, եկեղեցականների նկատմամբ անհանդուրժողականության խոսքի, քաղաքական որոշման հարկելու ու այլ ձևերով հետապնդման սպառնալիքների և այլ դեպքերով։

Նման դատապարտելի պահվածքը պառակտում է մեր հասարակությունը, Սփյուռքը, հրահրում է ներքին թշնամանք ու թուլացնում պետականությունը, որը հարիր չէ առհասարակ որևէ իշխանության։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ ու սահմանադրական ամրագրում։ Այն մշտապես մեծագույն դեր է ունեցել մեր պատմության, ինքնության, պետականության և համերաշխության ապահովման հարցում»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular