ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը», - նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանելու այս հարցը։

«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասել է Անատոլի Գլազը։

Նա ընդգծել է՝ «եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով՝ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։

Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular