ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բագրատ սրբազանը հանդիպել է NEWS.am-ի օպերատորին. ինչ վիճակում է հիմա նա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից կիրառվեց հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ, որի հետևանքով վնասվել են տասնյակ ցուցարարներ, ինչպես նաև Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատրներ:

Վնասվել է նաև News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից:

Նա ոտքի կտրվածքով, պատռվածքային վերքով գտնվում է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում, կոտրվածքը ֆիքսվել է գիպսով:

Երեկ գիշեր Բագրատ սրբազանը այցելել է տեսակցել է նրան:

Էմմա Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular