ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջները նոր չեն, սկսվել են դեռևս այս տարվա սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարեց սահմանդրությունը փոխելու անհրաժեշտության մասին։

Դրանից հետո Ադրբեջանն ու Թուրքիան պահանջներ սկսեցին ներկայացնել յուրաքանչյուրն իր մասով։ Ադրբեջանն օրինակ, մինչ այսօր պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրի վկայակոչումը։ Այդ նախաբանում Հայաստանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, Թուրքիան էլ պահանջներ ունի Հայաստանի խորհրդանիշների մասով, մասնավորապես՝ պահանջելով հեռացնել Արարատ լեռը զինանշանի վրայից։

Օրեր առաջ ևս սահմանադրության փոխելու պահանջը սրվեց, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե երկու երկրների սահմանադրությունում էլ կան էական խոչընդոտներ, սակայն դրանք չեն կարող բանակցությունների մաս լինել և խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանից արձագանքեցին նախ արտգործնախարարի, ապա և նախագահ Իլհամ Ալիևի բերանով՝ պահանջելով սահմանադրությունից հանել այդ կետերը, հակառակ պարագայում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։


Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սահմանադրության փոփոխության հարցը փորձել կապել, բերել բանակցությունների սեղան, բանակցություների տորպեդահարման փորձ է։
«Ես չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և նաև որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցելու Հայաստանում»,- ասել է Փաշինյանը, հավելել, թե իրենք սահմանադրության փոփոխության մասին խոսել են դեռևս 2018-ին, 2019-ին, և օրակարգը կապված է բացառապես ժողովրդավարական բարեփոխումների հետ։

«Մենք ասել ենք, որ սահմանադրության փոփոխությունը բանակցության հետ կապ ունենալ չի կարող, դա բացառապես մեր ներքին հարցն է»,- ասել է վարչապետը։

Գործող իշխանությունները չեն մանրամասնում, թե ինչ սկզբունքների հիման վրա են ցանկանում սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Մամուլում տարածված տեղեկություններն ամենևին էլ հուսադրող չեն, մինչդեռ սահմանադրությունն առաջին և ամենակարևոր խնդիր է փոփոխության, հենց ազգային բարոյականության սկզբունքների ամրագրում պետք է լինի։

Ցանկացած առանցքային խնդիր, որը դրվում է պետության և ժողովրդի առջև, ռացիոնալիզմից, բացի, նաև պետք է ազգային բարոյականության տարրեր պարունակի, հակառակ պարագայում՝ պետական համակարգի և հանրության դեգրատացումը ծանրագույն հետևանքներ է ունենալու, հենց բարոյականությունն է, որ ապահովում է պետության կենսագործունեությունը և հարատևությունը։

Զուր չէ, որ օրինակ, նույն Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, աշխարհի հզոր երկրներում կոնկրետ սկզբունքներ են դրված պետության կառավարման հիմքերում։ ԱՄՆ-ում դա քրիստոնեությունն է իր տարբեր հոսանքներով, բազմազգ Ռուսաստանում և Չինաստանում առողջ ընտանիքի մոդելը՝ զուգակցված քրիստոնեության, մահմեդականության առաջադեմ թեզերի հետ։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի նոր սահմանադրության մեջ առանձին տեղ պետք է գրավի Հայ առաքելական եկեղեցին, որը 1700 տարի ոչ միայն պահպանել է հայկական ինքնությունը, այլ նաև եղել ազգային բարոյականության փարոս հանրության համար։

Սահմանադրական փոփոխությունները, իհարկե, անհրաժեշտություն են, սակայն դրանք պետք է բխեն ոչ թե թշնամական պետությունների պահանջներից, կամ սեփական իշխանությունն ամեն գնով պահելու իշխանություների մարմաջից, այլ հենց առաջին հերթին պետության հարատևության ազգային բարոյականության սկզբունքներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular