ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկաթուղային վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ-Ղալթախչի երկաթուղային ուղեմասում․ պատմության այս օրը (13 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1705-վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին:

1816-ծնվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը:

1878– սկսվել է Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերով հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով, և որից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ «Հայկական հարց» եզրույթով:

1886-ծնվել է հայկական ծագմամբ ամերիկյան ռազմական գործիչ Հայկ Շեքերջյանը:

1899 – ծնվել է նշանավոր դասական գրող Ակսել Բակունցը:

1951 – ծնվել է ամերիկակահայ գրող Փիթեր Բալաքյանը («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը»):

1956 – ծնվել է հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանը:

1969-վախճանվել է նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը:

1992- ղարաբաղյան պատերազմում խփվել է ավելի քան 3 ամիս խաղաղ բնակավայրերը ռմբակոծող Սու-25 ինքնաթիռը, օդաչու Վագիֆ Կուրբանովը զոհվել է (Ադրբեջանի ազգային հերոս):

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քենիայի հետ։

2007-երկաթուղային վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ-Ղալթախչի երկաթուղային ուղեմասում՝ շուռ է եկել ցորենով բեռնված 6 վագոն: 

-Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2012-Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում մոտ մեկուկես ժամ քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

2015-Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը անժամկետ հացադուլ են հայտարարել, քանի որ իրենց  անվտանգության հետ կապված սպառնալիքներ են տեսել:

2016-վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը:

2018- Շիրակի մարզի մի քանի համայնքներում երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել ցանքատարածություններին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

922-Վոլժսկի Բուլղարիայում տեղի է ունեցել իսլամը պետական կրոն ընդունելու պաշտոնական արարողություն:

1373-Անգլիան և Պորտուգալիան ստորագրել են միության մասին պայմանագիր, որը գործում է նաև հիմա:

1525– Մարտին Լյութերն ամուսնացել է նախկին միանձնուհի Կատարինա ֆոն Բորի հետ:

1773-Լոգստաունյան պայմանագրով Օհայո գետից հարավ ընկած իրոկեզ և դելավար հնդկական ցեղերի հողերը տրվել են անգլիական Վիրջինիա գաղութին:

1773-ծնվել է անգլիացի ֆիզիկոս, բժիշկ և աստղագետ, լույսի ալիքային տեսության հեղինակներից մեկը հանդիսացող գիտնական Թոմաս Յունգը:

1782-Շվեյցարիայում իրականացվել է աշխարհում վերջին կախարդության մեղադրանքով մահապատիժը, այրել են Աննա Գելդիին:

1831-ծնվել է շոտլանդացի ֆիզիկոս, էլեկտրամագնիսական դաշտի տեսության հեղինակ Ջեյմս Կլերկ Մաքսվելլը:

1860- հիմնադրվել է Ռուսաստանի պետական բանկը:

1918-Պերմում սպանել են Միխաիլ Ալեքսանդրովիչին, դա գահընկեց արված Ռոմանովների դինաստիայի առաջին անդամի սպանությունն էր:

1920-ԱՄՆ-ի փոստային ծառայությունն օրենք է ընդունել՝ համաձայն որի արգելվել է երեխաներին ուղարկել փոստով:

-Ժնևում բացվել է ֆեմինիստուհիների առաջին համագումարը:

1934-Վենետիքում հանդիպել են Հիտլերը և Մուսոլինին:

1940-ծնվել է հարավսլավ դերասան, ռեժիսյոր և կասկադյոր Գոյկո Միտիչը:

1941-Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում սկսվել է ընտանիքներով մասսայական դեպորտացիա դեպի Սիբիր:

1942-ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտը Կենտրոնական Հետախուզական Վարչություն ստեղծելու հրաման է ստորագրել:

1944-առաջին անգամ իրականացվել է գերմանական ՖԱՈՒ-1 հրթիռների մարտական օգտագործում:

1958-գործարկվել է առաջին չինական փորձնական միջուկային ռեակտորը:

1997– Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 59 մարդ, 103-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

2005– Ըստ Եվրամիության որոշման՝ իռլանդերենը դասվել է Եվրամիության պաշտոնական լեզուների շարքում:

2009– Թեհրանում երկրի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթելուց հետո սկսվել են զանգվածային անկարգություններ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular