Աբրահամ Գասպարյանին թալանել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամ Գասարյանի կինը՝ Արփի Հարությունյանը։
Նա պատմել է՝ 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։
«Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տարել բաժին։ Պոկել-տարել են ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը»,-գրել է Գասպարյանի կինը: