Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները, պահանջում ենք բացահայտել հատուկ միջոցներ կիրառողներին, դրանց կիրառման հրաման տվող պաշտոնյաններին․ Ապրելու Երկիր Կուսակցություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Ապրելու Երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։
«Հունիսի 12-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, Բագրատ Սրբազանի առաջնորդած հերթական խաղաղ հանրահավաքի ժամանակ ոստիկանական զորքերը, ցուցաբերելով օրենքի կոպտագույն խախտումներ, հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ, այդ թվում կիրառելով հատուկ միջոցներ։
Արդյունքում, վիրավորում են ստացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շարքերում նաև կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները, պահանջում է բացահայտել հատուկ միջոցներ կիրառողներին, դրանց կիրառման հրաման տվող պաշտոնյաններին։
Ակնհայտ է, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքով տառապող անձինք որևէ աղերս չունեն ժողովրդավարական արժեքների հետ և բացառապես նոր իշխանության ձևավորումը կարող է ապահովել երկրի առջև ծառայած արտաքին և ներքին խնդիրների լուծումը»,-ասված է հայտարարության մեջ։