ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդանավակայաններում ուղեբեռների զննման համար նորագույն տեխնոլոգիաներ կներդրվեն. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համատեղ նախագիծ են մշակել, որով առաջարկում են լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2004 թ. մայիսի 27-ի N 944-Ն որոշման մեջ:

«Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 12-րդ խմբագրությամբ սահմանված (կետ 2.5) պայմանների ներդրմամբ, ինչպես նաև Հայաստանի օդանավակայաններում ուղեբեռների արագ և որակյալ սպասարկման ապահովման նպատակով նորագույն տեխնիկական լուծումների և ուղեբեռների զննման նորագույն անվտանգության համակարգերի կիրառմամբ, որը հնարավորություն կտա ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ ու նորարարական գործընթացներ և ապահովել դրանց գործառնական ընթացակարգերի իրականացումը։

Ներկայում օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի մուտքի հսկողության ընթացակարգերը իրականացվում են աշխատակիցների անցագրերի նույնականացման միջոցով, իսկ ուղեբեռների զննման գործընթացում կիրառվող «Rapiscan MVXR 5000» տիպի զննման սարքավորումը հնարավորություն է տալիս ուղեբեռների զննման ընթացքում 70 տոկոսով ապահովել ավիացիոն անվտանգության անհրաժեշտ պահանջները, իսկ 30 տոկոսն ապահովվում է ուղեբեռների կրկնակի զննման և դիտողական զննման ընթացակարգերի միջոցով:

Սակայն 2022-2023 թվականների ընթացքում ուղևորափոխադրումների աճի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել ներդնել ու կիրառել նորագույն տեխնոլոգիաներ և նորարարական գործընթացներ, այդ թվում՝ մուտքի հսկողության բիոմետրիկական սարքավորումներ և «Rapiscan RTT110» տիպի ուղեբեռների զննման նոր սերդի սարքավորում, որն կապահովի ուղեբեռների 98 տոկոսի զննում, իսկ 2 տոկոսի զննումը, որը սարքավորումը ավտոմատ կուղարկի զննման երկրորդ փուլ, կիրականացվի առանձին սարքավորմամբ զննման և դիտողական զննման ընթացակարգերի կիրառման միջոցով, ինչը հնարավորություն կտա օդանավակայաններում ապահովել ուղեբեռների արագ զննման ընթացակարգեր՝ լիարժեք պահպանելով ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափորոշիչները։

Հայաստանի Հանրապետության կառավարության այս որոշման ընդունումը կնպաստի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը, կարագացնի ուղեբեռների սպասարկման գործընթացները և կբարձրացնի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության մակարդակը։ Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular