ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, երբ կառավարության ղեկավարն արեց նրանց քրեական պատժի ենթակա արարքները հովանավորող քաղաքական հայտարարություններ․ Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշել կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել սադրիչներին: Փոխարենը, հատուկ միջոցների կիրառումից 1-2 ժամ առաջ արվեց ընդամենը 1-2 հայտարարություն, այն էլ կանանց հեռացնելու նախազգուշացումով. դա անթույլատրելի է:

Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, այնքան խիստ պահանջներ ունեն, որ ենթակա են կիրառման մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ Քրեական հետապնդման է ենթակա Ոստիկանության ծառայողների կողմից խմբերով ու անհատապես ծեծի ենթարկելը հավաքների մասնակիցներին։

Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, երբ Կառավարության ղեկավարն արեց Ոստիկանության, այդ թվում՝ քրեական պատժի ենթակա արարքները հովանավորող քաղաքական հայտարարություններ։ Լուսաձայնային նռնակների կիրառումն անմիջապես «արդարացի» համարեց ԱԺ նախագահը, որի իրավունքը չունի ընդհանրապես:

Այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «ազատ գործելու»` Ոստիկանությանն ուղղված բռնությունների ու հատուկ միջոցների քաղաքական հրահանգ, անպատիժ մնալու ազդանշան:

Արդյունքում` (այս պահի հրապարակումներով) ունեցանք հավաքների մասնակիցների (կտրված թև, վնասված ոտքեր և այլն), ինչպես նաև Ոստիկանության ծառայողների առողջությանը պատճառված վնասներ:

Այսինքն՝ առկա է ուղիղ պատճառական կապ Ոստիկանության արարքները հովանավորող քաղաքական իշխանության հայտարարությունների և Ոստիկանության խախտումների, այդ թվում` քրեական պատժի ենթակա արարքների միջև։ Նշվածն էլ ապացուցվում է նրանով, որ մինչ այժմ որևէ «կարմիր բերետավոր» կամ այլ ոստիկան բռնության կամ խոշտանգման համար քրեական պատժի կամ անգամ հետապնդման չի ենթարկվել:

Սա մի քաղաքական իշխանություն է, որ գիշերուզօր խոսում էր ոստիկանական բռնություններին ու հատկապես անպատժելիությանը վերջ դնելու մասին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular