ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույնիսկ կողքիններդ են հոգնել, հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից․ Աղվան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է, առաջին հարցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանինն էր։

Նա ընթերցեց հետևյալ տեքսը․ «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես։ Գիտեմ, այնպես չէ, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես։ Արածիցդ հետևություններ արա՛։ Մտածո՞ւմ ես, որ սա ինչ-որ մարդկանց արած է ու եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, այլ ոչ թե՝ 200 հազար, ուրեմն ամեն ինչ դու ճիշտ ես անում։ Գիտես, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, անկախ նրանից գնում են միտինգ, թե՝ ոչ, լավ են ապրում, թե՝ վատ, չեն սիրում, ուզում են, որ գնաս։

Նույնիսկ կողքիններդ հոգնել են։ Հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից։ Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գան, պետք է կարողանան կանգ առնել, խաղամոլներն ու խելագարները չեն կարողանում կանգ առնել։ Իմացի՛ր ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրի գնալուն»։

Ավարտելով, վարդանյանն ասաց, որ այս տեքստը Ալեն Սիմոնյանն է գրել, ինքը մի երկու բան է փոխել ու հավելեց․ «Այս դու, այս Ալենը, պատասխանի՛ր»։

ԱԺ նախագահը ճշտեց՝ հարցն ո՞ւմ էր ուղղված, ինչին ի պատասխան, Վարդանյանն ասաց՝ արդեն ոտքի է կանգնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին և շնորհակալություն հայտնեց Վարդանյանին տեքստի համար։ «Շնորհակալ եմ նաև տեղեկատվության համար․ Դուք նշեցիք, որ այդ տեքստի հեղինակն Ալեն Սիմոնյանն է և Դուք ընդամենը որոշ փոփոխություններ եք արել։ Ինչքա՞ն՝ մի տոկո՞ս, երկո՞ւ, երե՞ք։ Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել էդ տոկոսների հետ պետք չէ խաղ անել, որովհետև եթե դուք 1-2 տոկոս փոփոխություն եք արել տեքստի մեջ և համարում եք՝ մեծ չէ փոփոխությունը, ուզում եմ հիշեցնել, որ մարդու և օրանգուտան կապիկի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է։

Հիմա ձեր տեքստի մեջ էդ չնչին փոփոխությունները շատ էական բանի մասին են, որովհետև նրա մասին ում մասին գրել է Ալեն Սիմոնյանը այդ տեքստի մեջ, երևի, հեծանիվ չէր կարող լինել, բայց կազինոն շատ դիպուկ շեղում էր։ Ինչ վերաբերում է նրան, ինձ սիրում են, թե չեն սիրում, կարևորն այն է, որ ես եմ իրենց սիրում։ Կարևորն այն է, որ ես սիրում եմ բոլոր ինձ չսիրողներին»,- ասաց Փաշինյանը։

Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց․ «Բնականաբար, այլ բան չէի սպասում Ձեզնից, խորհուրդ, որ գնաք տուն, հայելի վերցրեք այդ, Ձեր ասածները, որ հիմա ասացիք, նայեք և այդ տոկոսների տարբերությունը, կարծում եմ, կգտնեք։ Հիշո՞ւմ եք՝ ոնց եք եկել իշխանության․ պարոն ներքին գործերի նախարար այստե՞ղ եք, քանի ոստիկան կա այստեղ, նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ, բայց սա այդ դեպքը չի, բայց ես գիտեմ, հողն ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունելու»։

«Հիսուս Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություն չունեմ, շնորհակալ եմ, որ Դուք նման հնարավորությունը չեք բացառում, հույս ունեմ Ձեզ սխալ հասկացա»,- արձագանքեց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular