ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների հերթական արարն է. Գերասիմ Վարդանյանը՝ տարածված ձայնագրության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր իշխանական որոշ լրատվամիջոցներ ինձ վերագրվող ինչ-որ ձայնագրություն են հրապարակել, որի նպատակը պարզ է մեզ համար՝ ինձ վարկաբեկել ու ինչ-որ մտացածին հիմքեր ստեղծել ինձ կալանավորելու համար. այս մասին իր տարածած հայտարարության մեջ նշել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Սա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների հերթական արարն է:

Հասկանալի ու ինձ համար սպասելի է այս գործելաոճը. ինչպես անցած անգամ ինձ շուրջ 7  ամիս կալանավորելով փորձեցին մեկուսացնել ինձ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական- ժողովրդական ընդվզումից, «Դիմադրություն» շարժմանն իմ մասնակցությունն ունենալու իրավունքից, նույնը կատարում են հիմա՝ մեր պետության համար այս ճակատագրական օրերին փորձելով ինձ զրկել իմ ժողովրդի արժանապատվության համար մղվող պայքարի մասնակիցը լինելու իրավունքից:

Ես բանտի դարպասների դիմաց եմ ասել, որ թքած ունեմ իրենց կողմից տրված թե՛  ազատության, թե՛ անազատության վրա, ինձ համար կարևորը մեր հայրենիքի ազատությունն է: Հիմա ևս հաստատում եմ:

Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես ևս մեկ անգամ պատրաստ եմ անցնել դրանով:

Իմ կյանքն ու ազատությունը պատկանում են իմ երկրին ու հայ ժողովրդին:

Հ.Գ. Ընկերներիս ու ինձ հետ պայքարող հայրենակիցներիս կոչ եմ անում շարունակել Սրբազան պայքարը մինչև վերջ, և եթե հիմա սրանք որոշել են շինծու մեղադրանքով ինձ նորից բանտախուց վերադարձնել, ես ձեզ հետ կպայքարեմ այնտեղից»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular