Տյումենում անհայտ սեռի երեխա է ծնվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏյումենի մարզում գրանցվել է անորոշ սեռով երեխայի ծնվելու դեպք. սա հազվագյուտ գենետիկ մուտացիա է, որի դեպքում մարդու արտաքին և ներքին սեռական օրգանները չեն համապատասխանում իգական սեռին կամ արական սեռին։
Այս խանգարումով երեխաների ծնվելու պատճառները, որպես կանոն, մի շարք գեների մուտացիաներն են, որոնք ներգրավված են սեռական գեղձերի ձևավորման գործընթացում։ Խնդիրը կարելի է լուծել միայն վիրաբուժական ճանապարհով, սակայն բժիշկները չգիտեն՝ երեխան հասուն տարիքում կկարողանա՞ երեխաներ ունենալ միջամտության հետևանքով։
«Բնածին արատները երեխաների առողջության ամենալուրջ շեղումներից են։ Դա հաճախ հրահրվում է շրջակա միջավայրի անբարենպաստ գործոններով և մայրերի մոտ քրոնիկական հիվանդությունների և պաթոլոգիաների առկայությամբ։
Բնածին անոմալիաների հաճախականությունը 2022 թվականի համեմատ աճել է 18,8%-ով, ամենից հաճախ շեղումներ են հայտնաբերվել տղաների մոտ»,- մանրամասնել են Տյումենի մասնագետները։