Ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվեց 18-ը․ ԱԺ–ն ընդունեց Բաքոյանի նախագիծը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվեց 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ ԱԺ–ն 2–րդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենսդրական նախագիծը։
Մինչ այս փոփոխությունը օրենքը թույլ էր տալիս որոշ դեպքերում ամուսնանալ նաև 16 և 17 տարեկանում: