ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոցենտը դատի է տվել ագրարայինին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ Հայկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` Ագրարային համալսարանի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչի մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: 2023 թ. հունիսի 1-ին համալսարանի գիտական խորհուրդը մրցույթին մասնակցած երկու թեկնածուից (Հայկ Ղազարյան, Գուրգեն Եղիազարյան) ամբիոնի վարիչ էր ընտրել Գուրգեն Եղիազարյանին: Եղիազարյանը երկար տարիներ հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ մշտապես իր քվեարկություններով աջակցել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին ու ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանին: Հայցվորը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ եւ փաստեր ունի դրանց վրա կողմնակի ազդեցության վերաբերյալ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 06․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular