ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի վախերը. մերժեցին ընդդիմության առաջարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և սպասվում էր Ազգային ժողովի խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը, արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել կառավարության հրաժարականի նոր կառավարություն ձևավորելու առաջարկը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել ԱԺ՝ պահանջելով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի խորհուրդն էլ, որտեղ 15 անդամներից ընդդիմադիր են միայն երկուսը՝ խմբակցությունների ղեկավարները, միանգամից մերժել են, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ որևէ հիմնավոր պատճառ չնշելով։

Ընդդիմությունը խորհրդարան ներկայացրել էր 33 ստորագրություն, ըստ որի, հունիսի 17-ին արտահերթ նիստ է գումարվելու ընդդիմության ներկայացրած հայտարարությունը քննարկելու համար։ Իշխող մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ պարզապես չեն մասնակցելու այդ նիստին՝ դա ևս տապալելով։

Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտության մասին հայտարարել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Փաստացի ընդդիմության հերթական մարտավարական քայլը ձախողվել է։ Ավելին, ընդդիմությունը հնարավորություն չունի 36 ստորագրություն ներկայացնել խորհրդարանին՝ կառավարության հրաժարականի արտահերթ նիստ գումարելու պահանջով։

Նախկինում ընդդիմադիր պատգամավորներից մեկը, թեպետ Բագրատ Սրբազանի պնդմամբ, դեմ չէր միանալ, այլևս մտադիր չէ ստորագրել ընդդիմության առաջարկի տակ։ Այս փաստը վկայում է, որ իրավական ճանապարհ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, պարզապես գոյություն չունի։ Կգնա՞ արդյոք ընդդիմությունն առավել կոշտ գործողությունների, բարդ է ասել, հատկապես, որ վերջին օրերին հանրահավաքների մասնակցության թիվը շատ ավելի փոքր է, քան կցանկանար ընդդիմադիր շարժումը։

Ըստ Գալստանյանի՝ առանցքային է լինելու հունիսի 12-ը, երբ խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանն է։ Իհարկե, իշխանությունն այս դեպքում էլ օգտվելու է ոստիկանների ծառայություններից։ 

Մանան Ավալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular