ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալային արվեստագետն առաջարկել է բոլոր ցանկացողներին շոշափել իր մարմնի ինտիմ մասերը՝ սեռական բռնության խնդրին ուշադրություն հրավիրելով (նկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

tert.am -ը գրում է.

Սկանդալային արվեստագետ Միլո Մուարեն հերթական «մերկ» ակցիան է կազմակերպել` առաջարկելով Լոնդոնի բնակիչներին ձեռք տալ իր մարմնի ինտիմ մասերին:

«Հայելային արկղ» ակցիան անցկացվել է Թրաֆալգարի հրապարակում: Նա, փակելով կամ կուրծքը, կամ ազդրերը հայելային արկղով, թույլ է տվել յուրաքանչյուր ցանկացողի ձեռքն անցկացնել անցքի միջով և շոշափել իր մարմնի մասերը 30 վայրկյան, գրում է fishki.net-ը:

Իր հանդեպ նկարչուհին ուշադրություն է գրավել բարձրախոսի օգնությամբ:

Բավականին արագ Մուարեին ձերբակալել է ոստիկանությունը, և նա ստիպված է եղել մեծ տուգանք վճարել և մոտ մեկ օր անցկացնել ճաղերի հետևում` բացատրելով իրավապահներին իր ակցիայի իմաստը, որը, արվեստագետի խոսքով, կայանում է կանանց` սեքսուալ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մեջ: Այսկերպ Մուարեն որոշել է գրավել հասարակության ուշադրությունը սեռական բռնության խնդրի հանդեպ:

«Կանայք նույնպես ունեն սեռական պահանջներ, ինչպես տղամարդիկ, սակայն մենք իրավունք ունենք ինքներս որոշելու` ում և երբ թույլ տալ դիպչել մեզ և թո՞ւյլ տալ դա ընդհանրապես»,- ասել է նկարչուհին:

Մուարեն խոստովանել է, որ այս ակցիան շարունակությունն է բողոքի այն ակցիայի, որը նա անցկացրել է Քյոլն քաղաքում Ամանորի գիշերը կանանց հանդեպ զանգվածային հարձակումներից հետո: Այդ ժամանակ նա դուրս է եկել մերկ և ձեռքում բռնել վահանակ, որը կոչ է արել հարգել կանանց` անկախ նրանից, թե ինչ են հագել նրանք:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular