ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական Սու-34 ինքնաթիռ է կործանվել․ անձնակազմը զոհվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՎԿՍ) Սու-34 ինքնաթիռը կործանվել է Հյուսիսային Օսիայի լեռներում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ անձնակազմը մահացել է «Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետությունում՝ լեռնային տարածքում, պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում.  ավերածություններ չկան. անձնակազմը մահացել է», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ (մեջբերում է ՏԱՍՍ-ը):

Գերատեսչությունը նաև նշել է, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։

Հանրապետության օպերատիվ ծառայություններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ինքնաթիռում երկու օդաչու է եղել։ Ավելի վաղ Baza telegram ալիքը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ կեսգիշերին մոտ անհայտ ինքնաթիռը հարվածել է ժայռին Գորնի Ձուարիկաու գյուղի մոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular