ԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած «Արթուր եղբայրներին» (տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած «Արթուր եղբայրներին»։
Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։
Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:
Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,-գրել է նա։
Տեսանյութը կարող եք դիտել թելեգրամյան մեր ալիքում։