Որո՞նք են ռուսական «Մալվա» անիվավոր ինքնագնաց հրետանային համակարգի հիմնական առավելությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀատուկ ռազմական գործողության գոտում հայտնված «Մալվա» ինքնագնաց անիվավոր հրետանային համակարգերն ունեն կրակի բարձր արագություն և զինամթերքի մեծ հզորություն, ասել է ռազմական փորձագետ, «Վեչե ՄՕՕ»-ի նախագահ Վլադիմիր Օրլովան, գրում է voennoedelo.com-ը։
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Խարկովի ուղղությամբ ռազմական հատուկ գործողության գոտում են հայտնվել ռուսական վերջին մշակման 152 մմ-ոց 2S43 «Մալվա» ինքնագնաց հրետանային համակարգերը։
Փորձագետի խոսքերով, որոնց մեջբերել է Pravda.Ru-ն, այդ տեսակի զենքի մշակմամբ լուծվել է ռազմավարական սպառազինության շրջանակներում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի առաջադրած խնդիրը՝ ստեղծել թեթև անիվավոր ինքնագնաց հրետանային համակարգ կրկնելով Ֆրանսիական, ամերիկյան և ուկրաինական զարգացումները, քանի որ նրանք նման ինքնագնաց հրետանային համակարգեր ունեին շատ ավելի վաղ։ Ինչպես նշել է Օռլովը, այդպիսի համակարգերից է ֆրանսիական «Կեսար» ինքնագնաց հրետանային կայանքը։
Նա նաև պարզաբանել է, որ անիվավոր ինքնագնաց հրետանային կայանքի կոնցեպտը ենթադրում է նրա շահագործումը առաջնագծից մեծ հեռավորության վրա, քանի որ այն չունի նշանակալի զրահապաշտպանություն, բայց շնորհիվ անիվավոր շասսիի ունի բարձր շարժունակություն։ Փորձագետը պարզաբանել է, որ նպատակահարմար է օգտագործել այդ համակարգը կոշտ հողերի կամ ճանապարհների վրա, ինչպիսիք են ասֆալտը, դրա կայունությունն ապահովելու համար: Ի վերջո, անիվավոր ինքնագնաց համակարգերի խոչընդոտների ու վատ ճանապարհների հաղթահարման կարողությունը զգալիորեն ավելի քիչ է, քան թրթուրավորներինը:
Օրլովը հավելել է, որ այդ սպառազինության արդյունավետությունը կախված է նաև «Մալվա»-ի վրա տեղադրված հրանոթից և հիմնական զինամթերքի օգտագործման շրջանակից։ Նա նշել է, որ այդ ինքնագնաց համակարգի որոշ տեխնիկական բնութագրեր դեռևս չեն բացահայտվել ելնելով անվտանգության նկատառումներից։
«Մալվա»-ի հիմնական առավելություններն են կրակի արագությունը՝ րոպեում մոտ 7 կրակոց, ինչպես նաև կրակահերթի տպավորիչ հզորությունը՝ մոտ 30 կրակոց:
Օրլովն ընդգծել է, որ այդ ամենը ցույց է տալիս, որ այդ ինքնագնաց համակարգը, երբ աշխատում է անօդաչուների կամ հետախուզության հետ, ի վիճակի է արդյունավետորեն խոցել թշնամու ամրացված թիրախները մեծ հեռավորությունից և արագ տեղաշարժվել նոր դիրքեր խուսափելով հակամարտկոցային կրակից։ Դա էլ հենց այդ համակարգի հիմնական առավելությունն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը