ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորը ոստիկանները Երևանը լավ պահեն, հո՞ չեն մտածելու մեր մասին․ իրավիճակը աղետի գոտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նույնիսկ աղետի դեպքում մեր հույսը մենք ենք՝ հասարակ ժողովուրդը։ Հենա էրեխեքը իրենց արձակուրդային հանգստի փոխարեն՝ բահերը վերցրած, ցեխ են կրում, որ օր առաջ իրենց տներում մնան, կարևորը ոստիկանները Երևանը լավ պահեն, հո՞ չեն մտածելու մեր մասին»,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Քարկոփ գյուղի բնակիչներից մեկը։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ գյուղի հետ ճանապարհն ապաշրջափակելուց հետո մի քանի օր առաջ այստեղ է ժամանել Նիկոլ Փաշինյանը։ Հարցին թե ի՞նչ է փոխվել այցից հետո, ասաց՝ «ինչպես աշխատանքները մեր վրա են եղել, նույնն է նաև այսօր, ոչինչ էլ չի փոխվել, ասես, էս երկրից չլինի։ Էնպիսի ժամանակներում ենք ապրում, որ մարդու մահն էլ են արդեն սովորական տանում։ Կամ մեր դարդերն այնքան են շատացել, որ էլ չենք կիսում մյուսի ցավը»։ 

Քարկոփում իրավիճակն ավելի լուրջ է։ Բնակֆոնդի մեծ մասում ապրողներ չկան, քանի որ հնարավոր չէ։ Բնակիչների հոգսը թեթևացնելու համար այս օրերին այնտեղ տարբեր քաղաքաներից աշխատում են կամավորական ջոկատներ։

«Ի՞նչ ապրելու մասին է խոսքը, ամեն ինչ կորցրել ենք։ Տուն չկա, գույք չկա, անգամ հագուստ չկա, միայն խոնավ 4 պատ է ու համատարած սատկած կենդանիների հոտ։ Մենք վախենում ենք, որ խոլերա կսկսվի»,- ասաց նա։ 

Մայիսի 26-ից Քարկոփից տարհանված բնակիչների մեծ մասն առայժմ հարևան բնակավայրերում են ապաստանել։ Տուն բերող ճանապարհն արդեն բաց է, բայց ապրելու տարրական պայմաններ չկան։ Կատաղած գետը տարել է ամեն բան։ Աղետի գոտում կյանքը փորձում են սկսել զրոյից։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular