ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը կմեկնարկի հունիսի 11-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 11-ին կմեկնարկի բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը:

Գնահատման թեստավորման կենտրոնից հայտնում են, որ քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն  (2023-ին այդ թվերը եղել են համապատասխանաբար 1210 և 313):

Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: Ռուսաց լեզու հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական (ՀԱԹ), թիվ 189 ավագ (Դավիթաշեն), թիվ 14 հիմնական (Կենտրոն) և թիվ 190 ավագ (ՀԱԹ) դպրոցներ:

Դավիթաշենում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնում 60 հոգի ռուսերեն է հանձնելու, 100-ը՝քիմիա: Մնացած քննական կենտրոններում միայն քիմիա են հանձնելու՝ թիվ 11-ում՝ 140 հոգի, թիվ 14-ում՝ 120 և թիվ 190-ում՝ 139 հոգի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular