Բայդենը շփոթել է Իրաքն ու Ուկրաինան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին լեզվի սայթաքում է թույլ տվել՝ շփոթելով Իրաքն ու Ուկրաինան: Նա ասել է, որ Իրաքը շատ երկար է սպասել Միացյալ Նահանգների օգնությանը։ Սակայն իրականում պետք է ասեր, որ Ուկրաինան է սպասել օգնությանը։
Սպիտակ տան ղեկավարը խառնել է երկրները Ֆրանսիա կատարած իր այցի և լրագրողների հետ կարճատև շփման ընթացքում:
«Ստիպված եղանք այս բոլոր ամիսները սպասել Իրաքի համար գումար ստանալու համար», - ասել է նա:
Ավելի ուշ Սպիտակ տան սղագրության մեջ «Իրաք» բառի վրա գիծ է քաշված և նշված է, որ խոսքն Ուկրաինայի մասին է։