ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը և Ֆրանսիան փորձում են տեղավորվել տարածաշրջանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպումից հետո հրապարակել են ֆրանսամերիկյան ճանապարհային քարտեզ, որտեղ, ի թիվս այլ կետերի, նշել են, թե սատարում են Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների այս հայտարարությունը թերևս պատասխանն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, որը պահանջում է լուծարել Մինսկի խումբը։

Մինսկի խմբի լուծարումն առաջին հերթին ձեռնտու է հենց Իլհամ Ալիևին, թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանն այս իմաստով չեն ցանկանում կորցնել իրենց դիրքերը, քանի որ արցախյան կարգավորման փոխարեն, Մինսկի խումբը 30 տարուց ավելի զբաղվել է ավելի շուտ գերտերությունների շահերի առաջ մղմամբ։

Ուշագրավ է, որ հենց այսօր Հայստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը, որը հանդիպելու է նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Օ'Բրայենի հիմնական և կարևոր առաքելությունը Հայաստանում իրավիճակին ծանոթանալն է։ Արևմուտքում հրաշալի հասկանում են, որ Փաշինյանը երկար չի կարող մնալ և հարկավոր է նրան հետնորդներ պատրաստել, կամ էլ կապեր հաստատել գործող ընդդիմության ներկայացուցիչների, Բագրատ Սրբվազանի հետ, իրենց ազդեցությունը Հայաստանում չկորցնելու համար։

Ասել, որ ընդդիմությունն այս հանգամանքը չի հասկանում, սուտ կլինի, ինքը՝ Բագրատ Սրբազանը, նախօրեին անգլերենով և ռուսերենով ուղերձներ է հղել ուղղված միջազգային գործընկերներին, որտեղ նշել է, որ արժանապատիվ հարաբերություններ է պահպանելու բոլոր երկրների՝ այդ թվում Արևմուտքի և Ռուսաստանի հետ, ինչը նշենք քաղաքական իմաստով չափազանց խելացի և կշռադատված քայլ էր Բագրատ արքեպիսկոպոսի կողմից։ 

Սերինե Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular