ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞ւմ հաշվին է այսօր ապրում Հայաստանը, և որքա՞ն կտևի դա առանց ռուսական փողերի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Ռուսաստանից կամաց-կամաց «հեռանում է» դեպի Արևմուտք։ Փաշինյանը հավատալով Արևմուտքի խոստումներին, որի հիմնական նպատակը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խզումն է, գրեթե չի թաքցնում իր հակառուսական ուղղվածությունը, գրում է dzen.ru-ն։

Բայց հարց է, թե Հայաստանն ինչքա՞ն կարող է դիմանալ առանց ռուսական փողերի։

Հայաստանի արդյունաբերությունը կփլուզվի առանց ռուսական էներգառեսուրսների, նման ամպագոռգոռ հայտարարություն է արել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։ Նա կարծում է, որ եթե Երևանը խզի Մոսկվայի հետ հարաբերությունները, մի քանի ամսից կսնանկանա, քանի որ հանրապետությունը չի կարողանա թանկարժեք ամերիկյան գազ գնել։ Այսօր Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրը 165 դոլարով, իսկ ԱՄՆ-ը Եվրոպային գազը վաճառում է 380 դոլարով։

Մեկ այլ ասպեկտ, որի վրա հիմնված է Հայաստանի տնտեսության մեծ մասը, զբոսաշրջությունն է։ Միայն անցյալ տարի զբոսաշրջությամբ Հայաստանի բյուջեն համալրվել է 2 մլրդ դոլարով։ Այդ գումարից առնվազն կեսը Երևան են բերել ռուս զբոսաշրջիկները։ Ինչպես նշել է փորձագետ Մարինա Գալասը, ռուս զբոսաշրջիկները կազմում են Հայաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների 50 %-ը։

Երևանը նաև ոչ պակաս վաստակում է Ռուսաստանի հետ առևտրով: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9,2 մլրդ դոլար, ինչը 4,8 մլրդ դոլարով ավելի է, քան 2023 թվականին էր: Մոսկվան շարունակում է մնալ Երևանի ամենամեծ առևտրային գործընկերը։ Համեմատության համար նշենք, որ Փաշինյանի կողմից այդքան սիրելի Ամերիկայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 144 միլիոն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական ապրանքների արտահանման 27 %-ը և ներմուծման 34 %-ը։ Ընդ որում, ներմուծման կեսից ավելին գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության արտադրանքն է, իսկ Ռուսաստանը Հայաստանին հումք է մատակարարում: Արդյո՞ք արևմտյան երկրները Հայաստանից կգնեն բանջարեղեն, մրգեր և հյութեր, իսկ դրա դիմաց զեղչով էներգառեսուրսներ կվաճառեն, ինչպես դա անում է Ռուսաստանը։

Մինչ Երևանը հռետորական հարցերի պատասխաններ է փնտրում, ամերիկացի տնտեսագետները հիասթափեցնող եզրակացություններ են անում. «Հայաստանի տնտեսությունն առանց ռուսական շուկայի նախքան խեղդվելը ծանր ճգնաժամի մեջ կարող է գոյատևել ուղիղ մեկ տարի»: Այսինքն, եթե Հայաստանը չդադարեցնի իր հակառուսական քաղաքականությունը, կվերածվի աղքատ, ոչ պիտանի երկրի։

Այս դեպքում ինչի՞ վրա է հույսը դնում Հայաստանը ներգրավվելով հակառուսական արշավի մեջ։ Արևմուտքը, որը գիտի, թե ինչպես դա անել, Հայաստանին խոստանում է և՛ վարկեր, և՛ իրացման շուկաներ։ Սակայն հարևան Վրաստանի, ինչպես նաև Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ այդ կախվածությունը և՛ նվաստացուցիչ է, և՛ արյունալի, և որ Արևմուտքը չի պատրաստվում էժան ռեսուրսներ մատակարարել, բացի դա էլ չգիտի սեփական գյուղմթերքն ինչ անել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular