ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը. պատմության այս օրը (10 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հերալդիկայի համաշխարհային օր, Մոդեռնի համաշխարհային օր, Հորդանան՝ Արաբական բանակի օր, Պորտուգալիա՝ Կամոենսի օր, Ճապոնիա՝ Ժամացույցի օր, Մոլդովա՝ Սահմանապահի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1858 –վախճանվել է գրող Մեսրոպ Թաղիադյանը։

1878 –ծնվել է դերասան Արտեմ Բերոյանը:

1895 –ծնվել է քանդակագործ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը:

1898 –ծնվել է գրականագետ Գուրգեն Վանանդեցին։

1914 –վախճանվել է քանդակագործ Երվանդ Ոսկանը։

1932 –վախճանվել է դերասանուհի Սիրանույշը։

1936 –ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը» (հետագայում վերանվանվել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի)։

1941 –ծնվել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանը։

1947 –ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը։

1954 –ծնվել է դերասանուհի Սիլվա Յուզբաշյանը։

1959-վախճանվել է ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը։ 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շվեցիայի  հետ։

2010- Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։

2017-Օպերայի նվագախումբը բոյկոտել և տապալել է «Գայանե» բալետի հոբելյանական ներկայացումը, երաժիշտների բոյկոտը եղել է  «միտումնավոր» և ուղղված է եղել Օպերային թատրոնի կառուցվածքային բարեփոխումների դեմ:

2018- «Ավրորա» մարդասիրական մրցանակի երրորդ դափնեկիր է դարձել  Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար պայքարող իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը։

2019- վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աբովյանի ընտրություններում ընդդիմադրի հաղթանակը ժողովրդավարության հաղթանակն է, իսկ Գագիկ Ծառուկյանն Աբովյանում քաղաքապետի իր թեկնածուի հաղթանակի  առթիվ ակնարկել է, որ այդ հաղթանակն ավելի մեծ կլիներ, եթե ինքը զբաղվեր քարոզարշավով։

2022- «Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անելուց հետո՝ երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներով, բայց չեն կարողացել հասնել Բաղրամյան 26 շենք, որտեղ ընթանում էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, քանի որ մեծ թվով ոստիկաններ մի քանի շարքով փակել են Բաղրամյան պողոտան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 323 – համաձայն պատմիչ Դիոգենես Լայերտացու վախճանվել են մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին և անտիկ աշխարհի հայտնի փիլիսոփա Դիոգենես Սինոպացին:

404 —Կոնստանտինապոլիսից վռնդել են Հովհաննես Ոսկեբերանին։

1588 –վախճանվել է պորտուգալացի խոշորագույն բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը։

1610 —առաջին հոլլանդացի վերաբնակիչներն են ափ իջել Մանտհետտեն կղզում։

1776 —Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը գաղտնի կերպով դրամատուրգ Պիեռ Բոմարշեին է հանձնել մեկ միլիոն լիվր ԱՄՆ-ի անկախության համար պայքարողներին աջակցելու նպատակով։ 

1793- Փարիզում ստեղծվել է աշխարհում առաջին հանրային կենդանաբանական այգին։

-Ֆիլադելֆիայի փոխարեն ԱՄՆ-ի մայրաքաղաքն է դարձել Վաշինգտոնը։

1807 — տեղի է ունեցել Գեյլսբերգի ճակատամարտը ռուսների և Նապոլեոնի բանակների միջև։

1819 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեն։

1846 —շոտլանդացի գյուտարար Ռոբերտ Ուիլյամ Թոմսոնը Լոնդոնում արտոնագրել է իր ստեղծած պնևմատիկ անիվը։

1858 –վախճանվել է բրիտանացի (շոտլանդացի) բուսաբան Ռոբերտ Բրոունը։

1865– Մյունխենի օպերային թատրոնում տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի պրեմիերան:

1886 —բժիշկների կոնսիլիումը թագավոր Լյուդովիկոս 2-րդ Բավարացուն ճանաչել է խելագար։

1913 –ծնվել է ռուս խորհրդային դաշնակահար Տիխոն Խրեննիկովը։

1921– ծնվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսին Արքայազն Ֆիլիպը

1926– վախճանվել է կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին:

1931 – ծնվել է կանադացի գրող Էլիս Մանրոն։

1941 —Գերմանիայի ցամաքային զորքերի գերագույն հրամանատարի կողմից նշանակվել է «Բարբարոսա» հարձակման սկսման ամսաթիվը՝ հունիսի 22-ը։

1943– հունգարացի Լասլո Բիրոն Արգենտինայում իր հայտնագործած գնդիկավոր գրիչի համար ստացել է արտոնագիր:

1967 —ավարտվել է վեցօրյա պատերազմը Իսրայելի և Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Ալժիրի միջև։

1996 — «Ինտել» կորպորոցիան ստեղծել է «Pentium II» պրոցեսորը։

2000– բացվել է Լոնդոնի Միլենիում կամուրջը:

2000 –վախճանվել է 1971-2000 թթ.  Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը։

2008 –վախճանվել է ղրղզ գրող Չինգիզ Այթմատովը։

2010 — Ан-225 տրանսպորտային ինքնաթիռը տեղափոխել է աշխարհում ինքնաթիռով տեղափոխված ամենաերկար բեռը՝ 42,1 մետր երկարությամբ հողմաղացի երկու թևեր։

2019-Փարիզի Աստվածամոր տաճարում անց է կացվել առաջին պատարագը հրդեհից հետո։

2021 —տեղի է ունեցել մատանիաձև արևային խավարում:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular