ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական վթարի հետևանքով մահացած անձինք ամուսիններ էին, 8-ամյա երեխան՝ նրանց թոռնուհին. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարից զոհվածները ամուսիններ էին, իսկ 8-ամյա երեխան՝ նրանց թոռնուհին: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն` մանրամասներ ներկայացնելով ողբերգական վթարից:

2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը:

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների կողմից գետից դուրս են բերվել Երևան քաղաքի բնակիչ 61-ամյա Հ.Հ-ի, Արմավիրի մարզի Վաղարշապատ բնակավայրի բնակչուհի, 8-ամյա Լ. Մ.-ի, ապա նաև ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի 69-ամյա բնակիչ Ս.Կ.-ի դիերը:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ Ս.Կ-ն և Հ.Հ.-ն ամուսիններ են, Լ. Մ.-՝ նրանց թոռնուհին: Իսկ ավտոմեքենան պատկանում է "Սա..." ՍՊԸ-ին, որտեղ Ս.Կ-ն աշխատում էր որպես վարորդ։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ րականացվում է նախաքննություն վթարի պատճառը, դրան նպաստած հնարավոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular