Արտակարգ իրավիճակ Երևան-Իջևան ճանապարհին․ 3 հոսպիտալացված կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում:
Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Մարաշլյանի վարած «Suzuki» մակնիշի և Չինաստանի հանրապետության քաղաքացի 41-ամյա Յեն Ֆեինի Շեյնի վարած «Jiangling» մակնիշի մոտոցիկլետները:
Shamshyan.com-ի տեղեկություններվ, բախման հետևանքով 2 մոտոցիկլավարներն ու Յեն Շեինի ուղևորուհի, Երևանի բնակիչ 34-ամյա Անի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: