Ցավալի լուր․ մահացել է Արա Խաչատրյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 2 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ մեքենայում գտնվող վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Oragir.News-ի տեղեկություններով` ողբերգական վթարի հետևանքով մահացած տղամարդը գյումրեցի 49-ամյա Արա Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, թաեքվոնդոյի մարզիչ։ Արա Խաչատրյանը ամուսնացած է, 2 զավակ ունի, որդին նույնպես սպորտսմեն է։
Բարի, հոգատար, նվիրված ու սրտացավ․ այսպիսի հատկանիշներով են բնութագրում նրան։
Արա Խաչատրյանի սաներից շատերը սպորտում հաջողություններ գրանցած և ճանաչված մարզիկներ են։