ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնել Սանոսյանի գլխավորությամբ Ալավերդիում հերթական նիստն է տեղի ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերականգնված է կապը ջրհեղեղի հետևանքով մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ: Այսօր ՝ հունիսի 7-ին, կայացել է աղետի գոտում ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նիստի ընթացքում ներկայացվել են երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների, հումանիտար աջակցության բաշխման ընթացքը:  Նիստի մասնակիցները նշել են, որ գույքագրման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին:

Անդրադարձ է կատարվել նաև խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքներին,  նշվել է, որ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում են խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքները, նորմայից շեղումներ չեն արձանագրվել: Ներկա պահին համաճարակային իրավիճակը աղետից տուժած բնակավայրերում կառավարելի է:

Նիստին ավարտին Գնել Սանոսյանը հանձնարարել է առաջնային կարիքների լրացուցիչ գնահատում իրականացնել՝ բնակչության կարիքները թիրախավորված և լիարժեքորեն բավարարելու նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular