Արտակարգ դեպք Լոռու մարզում. սողանքի պատճառով Շահումյան գյուղում տներ են ամբողջովին փլուզվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը տեղեկացնում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցած սողանքի պատճառով Վանաձորից դեպի Դիլիջան տանող ճանապարհահատվածում՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում 2 տուն է հիմնովին փլուզվել:
Այս պահին նշված հասցե են ժամանում Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը և Լոռու մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այդ տներն օգտագործվում են որպես ամառանոցներ և բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ քիչ ուշ: