Զախարովայի խնդրանքը՝ ՀՀ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հուսով է, որ հայ խորհրդարանականները Մոսկվային կտրամադրեն Ուկրաինայից ստացված ուկրաինական Բուչայում ռուսական բանակի գործողությունների հետևանքով զոհվածների ցուցակը: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ պաշտոնյաների՝ Կիևի մարզի Բուչա քաղաք կատարած այցելության մասին տեղեկությունները։
«Իհարկե, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որը «Կիևի ռեժիմն իբր վերագրել է ռուսական բանակին», պնդելով, թե այդ մարդկանց, իբր, սպանել է ռուսական կողմը։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը ցուցակը կկիսի ռուսական կողմի հետ։ Երկու տարի մենք չենք կարողանում կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, տրամադրեն այս տվյալները»,- ասել է նա:
Հիշեցնենք, օրերս Բուչա են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը: Նրանց դիմավորել են Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը և պատգամավոր Ալինա Սարանյուկը:
Հայ պաշտոնյաները 509-րդ հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք են մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ սպանված խաղաղ բնակիչներին։