ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում դատեցին հայ-ադրբեջանական սահմանը հատած չեխին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածք մուտք գործելու փորձ կատարած Չեխիայի քաղաքացի Բաչա Դանիել Վլադիմիրի գործով դատավարությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ Շիրվանի վերաքննիչ դատարանն այսօր ընթերցել է օտարերկրացուն դատավճիռը: Այդպիսով, չեխը դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություն էին տարածել այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու պահին ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են Չեխիայի քաղաքացու։ Ավելի ուշ, լուրը հաստատեց նաև Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը։ Հայկական կողմը, այդ թվում՝ ԱԱԾ-ն և ՊՆ-ն, այդպես էլ չմեկնաբանեցին տեղեկությունը։ Մինչ օրս անհայտ է, թե ինչ հանգամանքներում է Չեխիայի քաղաքացին հայտնվել ադրբեջանական տարածքում։ 

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տարակուսանք էին հայտնում, թե ինչպես է տվյալ անձը ականապատ դաշտով անվնաս հատել սահմանը։ Իսկ Caliber.az-ը, որը մոտ է կանգնած այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հավելել էր, թե Չեխիայի քաղաքացին կարող է կապ ունենալ արևմտյան հետախուզական ծառայությունների կամ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ։

Մինչդեռ ՀՀ-ում Չեխիայի դեսպանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր, թե դեպքն առնչություն ունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ՝ դա համարելով «ֆեյք» լուր։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular